Այսօր տեղի կունենան կարեւոր բանակցություններ 

Այսօր տեղի կունենան կարեւոր բանակցություններ 

Այսօր Դոհայում տեղի կունենան իրանական միջուկային գործարքի վերականգնման հարցով բանակցություններ։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունը։ Իրանական կողմն այդ բանակցություններին ներկայացնելու է ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղըրի Քանին։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Թեհրանում, իրանական կողմի հետ խորհրդակցություններից հետո հայտարարել էր, որ մի քանի օրվա ընթացքում միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները կվերսկսվեն։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն էլ հայտարարել էր, որ Թեհրանն առաջիկայում պատրաստ է միջուկային գործարքի վերականգման օրակարգով կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ։