Ինչ պայմաններ է առաջարկում «Ռոման» Մխիթարյանին

Ինչ պայմաններ է առաջարկում «Ռոման» Մխիթարյանին

Հայտնի  լրագրող Նիկոլո Սկիրան տեղեկացրել է, որ «Ռոման» ցանկանում է թիմում պահել Հենրիխ Մխիթարյանին: Հռոմեական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 2 տարվա պայմանագիր (մինչև 2023 թվականը)՝ մեկ մրցաշրջանի համար 4,5 մլն եվրո աշխատավարձով (գումարած՝ հավելավճարները): Մխիթարյանը պետք է ակումբին պատասխանի առաջիկա 48 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ նշվել էր, որ հայ կիսապաշտպանին թիմում պահելով հետաքրքրված է «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, չնայած նրան, որ խաղացողի հետ անցյալում բարդ հարաբերություններ է ունեցել:

Հայաստանի հավաքականի ավագի և «Ռոմայի» միջև գործող պայմանագրի ժամկետը կլրանա հունիսի 30-ին: Նրան իրենց կազմում են ցանկանում տեսնել «Յուվենտուսը», «Միլանն» ու այլ ակումբներ:

32-ամյա Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի 2020/21թթ․ առաջնությունում մասնակցել է 33 խաղի,  դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: