Մահացել է խորհրդային ռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը

Մահացել է խորհրդային ռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը

Մահացել է խորհրդային խաղարկային կինոյի ռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը։ Նա 89 տարեկան էր։ Ալեքսանդր Գորդոնը եղել է ВГИК-ի Մ Ռոմմի արհեստանոցի շրջանավարտ։ Աշխատել է «Մոսֆիլմում», մի քանի սյուժեներ ստեղծել «Ֆիտիլ»-ի համար։ Հանդիսացել է այնպիսի կինոնկարների ռեժիսորը, ինչպիսիք են՝ «Վերջին գիշերը դրախտում», «Մարդասպանները», «Մարդը, որը փակել է քաղաքը», «Սերգեյ Լազո», «Այսօր ազատումներ չեն լինի», «Գողություն» եւ այլն։