Իրանի միջուկային օբյեկտներին վնաս չի հասցվել

Իրանի միջուկային օբյեկտներին վնաս չի հասցվել

Իրանի միջուկային օբյեկտներին վնաս չի հասցվել։ Այս հայտարարությունն արել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), երբ տեղեկացել է, որ Իսրայելը պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին:

«ՄԱԳԱՏԷ-ն կարող է հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներին վնաս չի հասցվել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին շարունակում է զսպվածության կոչ անել բոլորին և կրկին հայտարարում է, որ միջուկային օբյեկտները երբեք չպետք է թիրախ դառնան ռազմական հակամարտություններում: ՄԱԳԱՏԷ-ն ուշադիր հետևում է իրավիճակին», - ասված Է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։

Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim՞ գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել: