Ինչ են գրում ֆեյսբուքի օգտատերերը Փաշինյանի տեսանյութի տակ (լուսանկարներ)

Ինչ են գրում ֆեյսբուքի օգտատերերը Փաշինյանի տեսանյութի տակ (լուսանկարներ)

«Ինչու՞ եք համաձայնվել Ադրբեջանի պայմաններին՝ դեմարկացիա ու դելիմիտացիա հենց Տավուշից սկսել, ինչու՞ Ներքին Հանդից, Իշխանասարից ,Սև լճից կամ Ջերմուկից չեք սկսում, չե՞ք մտածում, որ Ալիևը իր տարածքները կվերցնի, մերը հետ չի տա, մի՞թե այդքան միամիտ եք, կամ էլ մտածված դավաճանության եք գնում»,-քաղաքացի Էրիկ Առաքելյանն այս մեկնաբանությունը գրել է Նիկոլ Փաշինյանի էջում՝ տավուշցիների հետ հանդիպման տեսանյութի տակ։ 

Տրամաբանական այսպիսի հարցադրումներ շատ կան Փաշինյանի էջում, որոնք մնացել են անպատասխան, ոչ նրա համար, որ Փաշինյանը դրանց չի պատասխանում, այլ՝ պատասխան չունի։ Վերջին շրջանում Փաշինյանը որոշել է ակտիվանալ «Տիկ-տոկում»` «Ֆեյսբուքից» տեղափոխվելով այդ ժամանացային հարթակ, ինչն իր պատճառներն ունի։

Նա, որ նույնիսկ Արցախի հանձնումից հետո ֆեյսբուքում բավական մեծ լսարան ուներ, ակնհայտորեն կորցրել է այն։ Վարչապետի ֆեյսբուքյան էջը ուսումնասիրելիս տեսնում ենք, որ կա՛մ այլեւս հետաքրքիր չէ հասարակությանը, կա՛մ կորցրել է հետեւորդների մի մեծ բանակ։ Այսպես, Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու գործընթացներից առաջ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում էր ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի եւ մի քանի այլ բնակավայրերի գյուղացիների հետ։ Հանդիպումը նկարահանելու հնարարավորություն ուներ միայն Փաշինյանի հետ մարզ մեկնած լրատվական խումբը։ Թվում էր, թե մարդիկ պիտի սրտատրոփ սպասեն հանդիպման տեսագրությանը, մինչդեռ, պարզվեց, հանրությունն այլեւս չի հետաքրքրվում նրանով, եւ չի ցանկանում լսել անգամ նրա ձայնը, համենայնդեպս մեկնաբանություններում այդպիսի արձագանքները քիչ չեն։ 

Տավուշի հանդիման տեսանյութերը 14 ժամ առաջ տեղադրվել են Փաշինյանի էջում, դիտումներն ու հավանումները աննախադեպ ցածր են, մեկնաբանություններն էլ հիմնականում՝ քննադատություններ։ Ընդամենը 854 «սմայլիկ», որից` 130-ը «ջղայն»:

Ստորեւ ներկայացնում ենք «սքրինշոթերը»