Կարեն Սարուխանյանի մտերիմ, դատախազի նախկին տեղակալը՝ ՔԿ Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ

Կարեն Սարուխանյանի մտերիմ, դատախազի նախկին տեղակալը՝ ՔԿ Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը երեկ լրատվամիջոցներին հաստատել է մեր այն տեղկությունը, որ Շիրակի մարզի նախկին դատախազի տեղակալ  Հովհաննես Պողոսյանը օրերս նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնին։ 

Մենք գրել էինք, որ մեր տեղեկություններով շուտով պաշտոն կստանա Շիրակի մարզի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանի նախկին տեղակալ Հովհաննես Պողոսյանը, որն աշխատանքից ազատվեց Գրիգորյանի հեռանալուն պես։ Հովհաննես Պողոսյանը ՔՊ-ական ներկայիս պատգամավոր, նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի մտերիմն է եւ հավակնում է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնին։

«Բնականաբար, տեղակալի պաշտոնին կհաջորդի պետի պաշտոնը, հող են նախապատրաստում․․․»,-ասաց մեր աղբյուրը։ 

Ուշագրավը, սակայն, այն է, որ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին՝ դատախազների հերթական ատեստավորման շրջանակներում, ընդունել է որոշում, որի համաձայն՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Լևոնի Պողոսյանը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին միջնորդելով նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին:
Պողոսյանը  չհամաձայնելով ավելի ցածր պաշտոնի անցնելու առաջարկին՝ սեփական դիմումի համաձայն ազատվեց  Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից: