Լեհաստանը մերժել է Ուկրաինային

Լեհաստանը մերժել է Ուկրաինային

Լեհաստանը չունի բավարար թվով Patriot զենիթահրթիռային համակարգեր  դրանք Ուկրաինային փոխանցելու համար։ Այս մասին Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը։

Նա նշել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կոչը՝ հնարավորություններ գտնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու համար, չի վերաբերում Լեհաստանին՝ նրա «առաջին գծի դիրքի» պատճառով։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ հնարավոր չէ Կիեւին տրամադրել Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ 

Նրա խոսքով, հանրապետությունը նոր է սկսում ստեղծել սեփական հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերը։