Քվեարկությունը չի սկսվել երկաթյա պահարանը չբացվելու պատճառով. Արա Սահակյան

Քվեարկությունը չի սկսվել երկաթյա պահարանը չբացվելու պատճառով. Արա Սահակյան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրենսգրքով չնախատեսված իրավիճակ

Երևանի 9/60 տեղամասում (Չեխովի անվ. դպրոց) քվեարկությունը չի սկսվել երկաթյա պահարանը չբացվելու պատճառով։

Նշենք, որ Արա Սահակյանը տվյալ ընտրատեղամասում հանդիսանում է դիտորդ:

Քիչ առաջ Արա Սահակյանը մեկ այլ գրառմամբ տեղեկացրեց , որ երկաթյա պահարանը էլ. սղոցով բացվեց։ 12 րոպե ուշացումով քվեարկությունը սկսվեց։