Երկու ֆուտբոլիստի ձերբակալել են բռնաբարության համար 

Երկու ֆուտբոլիստի ձերբակալել են բռնաբարության համար 

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ֆուտբոլիստների ձերբակալել են բռնաբարության կասկածանքով։ Այս մասին հայտնում են բրիտանական պարբերականը։ Նշվում է, որ ոստիկանները ձերբակալել են մարզիկներից մեկին մարզադաշտի մոտ՝ հանգստյան օրերին։ Համաձայն տեղեկությունների, բռնաբարությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, որից հետո տուժածը դիմել է ոստիկանություն։ Երկու ֆուտբոլիստներն էլ տասնինը տարեկան են։ Նրանցից մեկը գիշերն անցկացրել է բանտախցում, իսկ հետո հարցաքննվել քննիչների կողմից։ Նրա թիմակիցը ձերբակալվել է հաջորդ օրը։ Երկու մարզիկներին էլ գրավի դիմաց ազատ են արձակել՝ մինչ քննության ավարտը։ Ակումբի անվանումը եւ մարզիկների անունները չեն բարձրաձայնվում` անմեղության կանխավարկածից ելնելով։