Մեծացնել կրթաթոշակի չափը, հստակեցնել ստացողների շրջանակը

Մեծացնել կրթաթոշակի չափը, հստակեցնել ստացողների շրջանակը

Բուհերում կրթաթոշակային քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով նոր մարտավարություն է որդեգրում ԿԳՄՍ նախարարությունը։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետական բյուջեից մեծ գումար է հատկացվում այս ուղղությամբ, սակայն պետք է հասկանալ, թե որքանով է դա արդյունավետ եւ ինչ նպաստ է բերում ուսանողներին:

Նախարարի գնահատմամբ՝ այս ուղղությամբ պետք է փոփոխություն արվի մի քանի սկզբունքով. «Կարծում ենք՝ պետք է մեծացնել կրթաթոշակի չափը, հստակեցնել ստացողների շրջանակը եւ սահմանել այն ուղղությունները, որոնք ունեն դիմորդների թվի մեծացման խնդիր՝ պետության առաջնահերթության տեսանկյունից»: Որպես կրթաթոշակային քաղաքականության կարեւոր սկզբունք՝ նախարարը կարեւորել է նաեւ սոցիալական գործոնը հաշվի առնելը՝ հստակ խմբերի ներգրավումը: