Սումգաիթյան կոտորածների հիշատակին նվիրված խաղաղ երթ տեղի կունենա 

Սումգաիթյան կոտորածների հիշատակին նվիրված խաղաղ երթ տեղի կունենա 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, տեղի հայ համայնքի եւ ազգային-եկեղեցական կառույցների նախաձեռնությամբ, փետրվարի 25-ին տեղի կունենա խաղաղ երթ՝ ի հիշատակ Սումգաիթյան կոտորածների։

Երթը կսկսվի առավոտյան 10։45-ին, Հավլաբարի Ս․ Էջմիածին տաճարին հարակից տարածքից մինչեւ Ս․ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ տեղի կունենա հոգեհանգստյան կրոնական արարողություն։ Նույն օրը տեղի կունենան նաեւ այլ հիշատակի միջոցառումներ։