«Բիթըլզի» մասին նոր ֆիլմ-կենսապատում կնկարահանեն

«Բիթըլզի» մասին նոր ֆիլմ-կենսապատում կնկարահանեն

«Բիթըլզի» լավագույն քառյակի մասին նոր կենսապատում ֆիլմ կնկարահանեն։ Ընդ որում, քառյակի յուրաքանչյուր անդամին հատուկ ուշադրություն կհատկացվի նոր նկարահանվելիք կինոնկարում։ Դա, ըստ էության, չորս կենսագրական ժապավեններ են լինելու Ռինգո Ստարեի, Ջորջ Հարիսոնի, Ջոն Լենոնի եւ Պոլ Մաքարթնիի մասին։ Այս մասին հայտնում է AP-ն։Առաջին անգամ իրավունք է տրվել նկարահանել կինոնկար թե խմբի անդամների կյանքի, թե նրանց ստեղծած երաժշտական ժառանգության մասին։

Sony Pictures-ը հայտարարել է, որ կնքված գործարքը կարող է խամրեցնել մնացած բոլոր երաժշտական կենսապատում կինոնկարները, որոնք նկարահանվել են նախկինում։ Սպասվում է, որ Սեմ Մենդեսի կողմից մտածված գործը կցուցադրվի կինոթատրոններում նորարարական տեխնոլոգիաներով։ Ժամկետների եւ մյուս մանրամասների մասին կհայտարարվի լրացուցիչ։ Սակայն հայտնի է, որ աննախադեպ կինոնկարը էկրան կբարձրանա 2027 թվականին։