Մրցակիցներ, բայց ոչ՝ թշնամիներ․ի՞նչ են քննարկել Բայդենն ու Ծինփինը

Մրցակիցներ, բայց ոչ՝ թշնամիներ․ի՞նչ են քննարկել Բայդենն ու Ծինփինը

Ինդոնեզիայում, G20 գագաթնաժողովի շրջանակում, կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։

Այդ մասին հաղորդվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում։ 

Հանդիպման ընթացքում առաջնորդները պայմանավորվել են երկու երկրների միջև հակամարտությունների կանխարգելման սկզբունքների նախապատրաստման շուրջ։ 

Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ակտիվ մրցակցությունը կշարունակվի ապագայում, և քայլեր կձեռնարկվեն՝ կանխելու երկրներին հակամարտությունների մեջ ներքաշումը։

Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին․ երկու երկրների ղեկավարները հայտարարել են, որ դեմ են Ուկրաինայում միջուկային զենքի կիրառմանը։