19-նն ընդդեմ Ռուսաստանի․ առաջիկա G20-ն աննախադե՞պ կլինի

19-նն ընդդեմ Ռուսաստանի․ առաջիկա G20-ն աննախադե՞պ կլինի

G20-ի առաջիկա գագաթնաժողովում, միջազգային նշանակության հարցեր քննարկելիս, երկրներն առաջին անգամ կբաժանվեն խմբերի, հայտնում է Bloomberg-ը։

«Հնարավոր սցենարներից մեկը, այսպես կոչված, առանձին կոմյունիկեն է (միջազգային հարցերի պաշտոնական հաղորդագրությունը-խմբ․), երբ երկրները բաժանվում են խմբերի՝ կախված իրենց դիրքորոշումից»,- պարզաբանում է գործակալությունը՝ հղում անելով դիվանագետներին։

Իրադարձությունների զարգացման մեկ այլ սցենար կա՝ հայտարարություն 19 + 1 ձևաչափով։ Այսինքն՝ բոլոր մասնակիցները համատեղ կքննարկեն հարցերը, բացի Ռուսաստանից, որն առանձին կհայտնի իր որոշման մասին։