Նիկոլը «խելացի գոմեր» էր հիմնում, Ալիևը Արցախում՝ «խելացի քաղաքներ»  

Նիկոլը «խելացի գոմեր» էր հիմնում, Ալիևը Արցախում՝ «խելացի քաղաքներ»  

Նիկոլը Փաշինյանը «խելացի գոմերի հետևից էր ընկել։ Մինչ Արցախը օրհասական վիճակում էր՝ սովի մատնված, այցելում էր գյուղեր ու «խելացի գոմերի» խելացի անասունների հետ խելացի հանդիպումներ ունենում։ Նույն ժամանակ Ալիևն Արցախում «խելացի քաղաքներ» և «խելացի գյուղեր» հիմնելու մտադրությունն էր իրագործում։ Ես չեմ ասում, որ «խելացի գոմեր» վատ բան են։ Բայց անասունների մասին մտածողը առաջին հերթին պիտի մտածի սովամահ լինող ժողովրդի, սուվերեն երկրի սահմանների անվտանգության, իր ժողովրդի մասին, նոր «խելացի գոմերի մասին»։

«Խելացի գոմեր» հիմնելու մտադրություն ունեցողը գոնե պիտի տարբերի կովի էգն ու որձը, գոնե չպիտի զարմանա, որ 21-րդ դարում կովը կարող են նաև ձեռքով չկթել։ Մասիս համայնքում «խելացի անասնագոմ»-ի ֆերմերին չպիտի նման հարցեր տա... «Ինչքա՞ն կաթ են տալիս ու ձեռքով կթել չկա չէ՞... էս որձա՞, թե էգ»:

2018-ին երբ նա եկավ, Արցախ կար, Հայաստանն էլ ծվատված չէր։ «Խելացի գյուղեր, քաղաքներ» հիմնեիր, ոչ թե ընկնեիր խելացի մարդկանց հետևից ու զբաղվեիր «խելացի անասնագոմեր» ստեղծելու գաղափարով։ Այն դեպքում , երբ դա էլ միֆ էր, որովհետև կովի էգն ու որձը չէիր տարբերում։ Որվհետև եկար ու գյուղատնտեսության նախարարությունը լուծարեցիր։ Քաղաքականության մեջ էլ այդպես է։ Էգն ու որձը, փոխաբերական իմաստով, չես տարբերում։ Ալիևն իր փախստականների, ներքին տեղահանվածների կյանքն է բարելավում, Արցախից 120 հազար հայի էթնիկ զտում է անում, նույն ժամանակ դու քո «Խելացի գոմերով» ես մարդկանց զբաղեցնում, հարցեր տալիս ՝ էս կովը որձա՞, թե էգ։ Միշտ մտածել եմ, թե ինչի՞դ էր պետք կովի էգ կամ որձ լինելը։ Հո նրա՞նց էլ չես սեռային հարցերում արտոնություն տալու․․․