Ծառայության ընթացքում դեպքեր են տեղի ունենում, որ գրանցվում են խաղադրույքների, պարտքերի պատճառով․ Փաշինյան

 Ծառայության ընթացքում դեպքեր են տեղի ունենում, որ գրանցվում են խաղադրույքների, պարտքերի պատճառով․ Փաշինյան

Կառավարության հերթական նիստը շարունակվում է։ Ինչպես հայտնել էինք, նիստի օրակարգում է ընդգրկված նաև «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը։ Քիչ առաջ անդրադառնալով վերոնշյալին, Փաշինյանն ասաց․ «Սահմանափակումներն իհարկե կարևոր են։ Եթե հիշում եք, այդ խաղային սարքերը մենք սկզբից գազալցակայաններից ու բենզալցակայաններից հանեցինք, հետո սկսեցինք գովազը արգելել և այլն։ Կարծում եմ, որ շատ ճիշտ է, որպեսզի քայլ-քայլ գնանք այս սահմանափակումներից»։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ նշեց, թե կարևոր է համարում, որպեսզի խաղային սահմանափակումները տարածվեն նաև զինծառայողների վրա։

«Կարող ենք այդ հարցը քննարկել։ Մենք այդպիսի խնդիրներ իրոք ունենում ենք։ Իրավիճակներ են լինում, երբ որ ինչ-որ դեպքեր են տեղի ունենում, այդ թվում ծառայության ընթացքում, հետո հետաքննությունով գնում ենք, պարզում ենք, որ դա ծառայության հետ ոչ մի հետ կապ չունի, դա կապ ունի տարբեր խաղադրույքների, պարտքերի, այլ բաների հետ ու այդպես շարունակ»,- արձագանքեց Փաշինյանը։