Ֆիլմի պրեմիերա՝ պատմությունը չմոռանալու համար․ «Ուրարտու․ մոռացված թագավորություն» (տեսանյութ)

Ֆիլմի պրեմիերա՝ պատմությունը չմոռանալու համար․ «Ուրարտու․ մոռացված թագավորություն» (տեսանյութ)

Շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին, տեղի ունեցավ «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ Ֆիլմն արդեն հինգ տարվա պատմություն ունի, այն առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում, սակայն 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները հետաձգել են ֆիլմի հայաստանյան ցուցադրությունը։ Շաբաթ օրը այն վերջապես կայացավ։ «Ուրարտու․ մոռացված թագավորություն» ֆիլմը փաստավավերագրական ժանրում նկարված ֆիլմ է, որը պատմում է մ․թ․ա․ 9-6-րդ դարերում գոյություն ուենցած Վանի թագավորության կամ Ուրարտուի մասին, թե ինչպես են հայ արքաները՝ Արամեից սկսած, ստեղծել այս թագավորությունը, շենացրել, այդ ընթացքում պայքարել Ասորեստանի դեմ՝ դիմակայել Ասորեստանի արքաների արշավանքներին և կործանվել մ․թ․ա․ 590 թվականին։

Ֆիլմը «Հայասա» ընկերության և «Para TV»-ի համատեղ աշխատանքն է։ Ֆիլմի սկզբում ելույթ ունեցան «Para TV»-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը, ապա «Para TV»-ի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը, ով ասաց․ «Այն քաղաքականությունը, որ այսօր տանում են մեր ոչ բարով հարևանները․ մասնավորապես՝ մեր ազգային արժեքների, պատմական փաստերի և, ինչո՞ւ ոչ, տարածաշրջանում մեր գտնվելու դերն ու նշանակությունը կասկածի տակ դնելու համար, և, ինչպես տեսնում եք, նման քաղաքականությնունը տալիս է իր պտուղները։ Ես ցավով եմ փաստում, որ էսօր Հայաստանում ամենաբարձր մակարդակով կարելի է, օրինակ, հարցականի տակ դնել Շուշիի հայկական լինելը և այդպես բազմաթիվ փաստեր»։

Հակոբյանն ասաց, որ իրենք այս պրոյեկտը սկսել էին դեռ 2017 թվականի վերջին, նկարահանումները սկսել են 2018-ի սկզբին։ Իսկ թե ինչու հենց Ուրարտու, Վահե Հակոբյանն ասաց․ «Ուրարտուն մ․թ․ա 9-րդ դարում առաջին համահայկական պետականության հիմքն է եղել։ Սա, ինչպես նշեց Անժելան, մեր առաջին աշխատանքն է  խնդրում եմ՝ խիստ չդատեք, խնդիրը չի դրվել՝ ինչ-որ բարձր գեղարվեստական արժեք ստանալ, այլ սա առաջին հերթին ինչ-որ մեկի համար կլինի պատմությունը վերհիշել, ինչ-որ մեկի համար՝ լիկբեզ, իսկ հիմնական մեսիջը՝ սա մեր միջազգային հանրությունը և, ինչո՞ւ ոչ, մեր ներսի լսարանին,թե մենք ով ենք եղել և ուր ենք ուզում գնալ»։

Վահե Հակոբյանը նաև շնորհակալություն հայտնեց «Հայասա» մշակութային կենտրոնի տնօրեն Տիգրան Մանասյանին՝ այս գաղափարի և այն իրագործելու ցանկության համար։

Մանրամասն՝ տեսանյութում