Սա պրոցես է փաստաբանների նկատմամբ․ ուզում են այնպես անել, որ փաստաբանները կաշկանդվեն

Սա պրոցես է փաստաբանների նկատմամբ․ ուզում են այնպես անել, որ փաստաբանները կաշկանդվեն

Բնականաբար գործի մանրամասներից տեղեկություններ չկան ու նախաքննական գաղտնիքն է տարածվում նաև դրա, սակայն ես՝ որպես գործընկեր, եկել եմ իմ աջակցությունը հայտնելու պրն Ալեքսանյանին։ Էրիկ Ալեքսանյանը թե հրաշալի մասնագետ է, թե հրաշալի մարդ։ Նա բազմաթիվ հաջողություններ է գրանցել թե որպես մասնագետ, թե որպես մարդ։ Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Աբգար Պողոսյանը։

Դատարանը, նշենք, այս պահին քննում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խափանման միջոցի հարցը։ 

«Սա , կարծում եմ, առհասարակ պրոցես է հենց մեր մասնագիտության նկատմամբ, փաստաբանական ինստիտուտի նկատմամբ։ Նման պրոցեսներով փորձում են ճնշում գործադրել, որպեսզի փաստաբանները սկսեն կաշկանդված գործել։ Ես ուղղակի համոզված եմ, որ սա Ալեքսանյանի համար շատ հաղթահարելի փորձություն է։ Կասկած չունեմ, որ այս գործով ինչ-որ մի օր պրն Ալեքսանյանը արդարացման ակտ է ունենալու»,- հավելեց նա։