Ո՞վ կփոխարինի Էդգար Խուրշուդյանին․ նոր անուն է շրջանառվում

Ո՞վ կփոխարինի Էդգար Խուրշուդյանին․ նոր անուն է շրջանառվում

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության նախկին պետ Դավիթ Մելիք-Նուբարյանն առաջիկայում հնարավոր է նշանակվի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։ Մեր տեղեկություններով՝ առողջապահության նախարարությունից պատրաստվում են նրան առաջարկել որպես տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Մելիք-Նուբարյանը նշեց՝ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում առաջին անգամ է լսում։ Ապա ավելացրեց՝ հարկ չի համարում չեղած ինֆորմացիայի մասին խոսել։

Նշենք, որ այդ կառույցի նախկին ղեկավարը՝ Էդգար Խուրշուդյանը կոնֆլիկտով հեռացավ պաշտոնից։ Նա նշում էր, որ իր ազատման մեջ Արսեն Թորոսյանի դերն ակնհայտ էր, վերջինս ցանկացել է  տեսչական մարմինը սարքել իր անձնական գործիքը։