Այսօր ԵՄ-ն կհաստատի Կիևին լրացուցիչ օգնության փաթեթը

Այսօր ԵՄ-ն կհաստատի Կիևին լրացուցիչ օգնության փաթեթը

Մարտի 18-ին ԵՄ ԱԳ նախարարները վերջնականապես կհաստատեն խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ աջակցությունը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ես ակնկալում եմ, որ մենք վերջնականապես կհաստատենք այն որոշումը, որը մենք քննարկում էինք երկար շաբաթներ՝ Ուկրաինային ռազմական օգնության հիմնադրամի ստեղծում՝ խաղաղության եվրոպական հիմնադրամը 5 միլիարդ եվրոյով ավելացնելու միջոցով», - ասել է դիվանագետը։

Բորելը հայտնել է, որ արտգործնախարարների հանդիպմանը, որին կհաստատվի Կիևին տրամադրվող նոր օգնությունը, առցանց ձևաչափով կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։