Կառավարության այս տարվա առաջին նիստը (Ուղիղ)
Կառավարությունն այս տարվա առաջին նիստն է անցկացնում։
Օրակարգում 19 հարց է, որից 14-ը՝ չզեկուցվող, 4-ը՝ զեկուցվող, 1-ը գաղտնի։
Օրակարգում ներառված են «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին, «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, . «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին հարցեր և այլ հարցեր։
Կարծիքներ