Լավրովի քարտեզով Սծյոպիկը անկլավ է․․․

Լավրովի քարտեզով Սծյոպիկը անկլավ է․․․

Նիկոլի տիեզերքը որպես խոպան օգտագործելու ծրագրի սահմաններում ավելի քան զարմանալի էր Ստյոպա Սաֆարյանի գրառումը։ Բա տիեզերքից եք խոսում, այլմոլորակայիններից եք խոսում, որոնց հետ ակտիվորեն շփվում ու տիեզերանավ եք ստեղծում՝  Քրիստինե Վարդանյանի կամ Աղվան Վարդանյանի կենսագրությունն ի՞նչ էր, որ գուգլով չկարողացաք ճշտել։ Կամ Ստյոպա տղա, դու կուլտուրական մարդ, «սաղի դոսյեները գրպանումդ դրած» , էդ ո՞նց չիմացար, որ Քրիստինեն  Աղվանի աղջիկը չէ։ Աղվանի հոր անունը Արշավիր է, Քրիստինեի հոր անունը Մարտին։ Դժվա՞ր էր դա իմանալ։ Կամ գուցե այլմոլորակայինների մոտ հայր հասկացությունը գլոբալիզացված է՝ համատիեզերական մակարդակով։ 

Ինչևէ, լավ կլինի սահմանները դելիմիտացիա, դեմարկացիա անելու փոխարեն Լավրովին խնդրել նոր իշխանությանը դելիմիտացիա, դեմարկացիա անի։ Խորհրդային քարտեզներով պարզենք, թե ով ում է պատկանում, ով ում աղջիկն է կամ տղան։  Հասկանանք՝ Ստյոպա Սաֆարյանը նախկինում անկլա՞վ է եղել կամ խորհրդային քարտեզով ու՞մ պիտի անցնի։ Հո միայն հողե՞րը չեն քարտեզագրելու, պետք է քարտեզագրել նաև բոլոր սծյոպիկներին, ովքեր իրենց հայրենի գյուղն էլ են ասում, որ մերը չեն, անկլավ են։  

Ասում են՝ Լավրովի քարտեզով Սծյոպիկը անկլավ է եղել։ Ճշտել է պետք։