Մխիթարյանը պայքարում է Վինիսիուսի ու Քևին դե Բրույնեի հետ․ պատմական նոր փաստ կարող է արձանագրվել

Մխիթարյանը պայքարում է Վինիսիուսի ու  Քևին դե Բրույնեի հետ․ պատմական նոր փաստ կարող է արձանագրվել

Երեկ՝ մայիսի 10-ին, աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում տեղի է ունեցավ միլանյան դերբի՝ «Միլանը» ուժերը  չափեց Մխիթարյանի «Ինտերի» հետ։ «Ինտերը» կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 16-ին։ «Ինտեր»-«Միլան» զույգի հաղթողը Ստամբուլում կայանալիք եզրափակչում, հիշեցնենք, մրցելու է «Սիթի»-«Ռեալ» զույգի հաղթողի հետ։

Մադրիդում առաջին խաղը ոչ-ոքի՝ 1-1 է ավարտվել։ Երեկ «Ինտերի» երկրորդ գնդակը, ինչպես հայտնի է, խփեց հենց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ավելին՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց, թեպետ 62-րդ րոպեին փոխարինվեց։ Հայազգի ֆուտբոլիստը դեղին քարտ ուներ ու հավանականություն կար երկրորդը ստանալու, ուստի մարզիչը որոշեց ռիսկի չգնալ։ Ահա և ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող 4 ֆուտբոլիստների անունները, որոնց թվում է նաև  Մխիթարյանը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հավակնորդներն են նաև Վինիսիուս Ժունիորը, Քևին դե Բրույնեն և Նիկոլո Բարելան։