Արցախի պաշարմամբ՝ ադրբեջանցիք նույնն են անում, ինչ միջնադարում ամրոց պաշարելն էր

Արցախի պաշարմամբ՝ ադրբեջանցիք նույնն են անում, ինչ միջնադարում ամրոց պաշարելն էր

Արցախի պաշարմամբ ադրբեջանցիք նույնն են անում, ինչ միջնադարում ամրոց պաշարելն էր՝ ռեսուրսները  սպառելով  նպատակ ունեն գրավել այն։ 

- Ի՞նչ են անում ռուսները։ 

- Ոչ մի բան, քանի որ պուտինն է միակ ռուսական հարց որոշողը, նա էլ զբաղված է ուկրաինայում։ Իսկ թուրքերին էլ պուտինի դեմ գործում են հենց այս տրամաբանությամբ՝ ըստ նրա հոգեվիճակի գրագետ վերլուծություն։ Այսինքն եթե խիստ ցցուն մի բան անեն, ռուս գեներալիտետը կխառնվի ու պուտինին կպարտադրի մի բան անել։ Իսկ եթե էսպես հանգիստ-դանդաղ  վիճակ է, գեներալիտետը չի միջամտի, հարցը կմնա օդում կախված ու մի օր ռուսները կկանգնեն փաստի առաջ, որ Արցախը պաշտպանել հնարավոր չէ ու պետք է դուրս գալ էնտեղից։ Իրենք կասեն, եթե հայերը պատրաստ են նորից գենոցիդվելու, հո մենք մեր արյամբ չպետք է դրա դեմն առնենք, թող  կոտորվեն։ 

Ի՞նչ են անում նիկոլենք՝ սպասում են, որ գա էդ օրը և Արցախի հարցը վերանա  արանքից։ Իսկ Հայաստանի հարցն էլ իրենց ուղեղում առհասարակ չկա- իրենք նաղդի մարդիկ են։ 

- Ի՞նչ կլինի երբ ռուսները դուրս կգան Արցախից։ Ազեր «էկոլոգները» կփակեն դեպի Սյունիք գնացող միակ ճանապարհը` Արարատի մարզում։ 
Կկրկնվի նույն սցենարը, և ռուսները դուրս կգան Հայաստանից։ Հաջորդ քայլով կսկսվի հայերի կոտորած - արտաքսումը Հայաստանից։ 

- Ի՞նչ են անում այս ամենի մասով հայ ընդդիմադիրները` սեռժի ու ռոբի գլխավորությամբ։

- Դուբայներում ու տարբեր տեղերում քեֆերի մեջ են։ 

- Ի՞նչ են անում շարքային հայերը։

- Շվարած են ու մտածում են ոնց ֆիզիկապես փրկվեն էս օրհասական սցենարից։ 

- Ի՞նչ ենք անում մենք` ֆեյսականներս։

- էս մասին գրում ենք ու էլ ավելի շիվարում, թե բա մենք էս ա՞զգն էինք։ 

- Հա էդ ազգն էինք, հլա մի բան էլ ավել։

Վարդգես Օվյանի ֆեյսբուքյան էջից