Ի՞նչ են պահանջում բողոքի ակցիայի մասնակիցները

Ի՞նչ են պահանջում բողոքի ակցիայի մասնակիցները

Պահելու ու պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի պետականությունը։ Հայաստանը մեր սրբազան հայրենիքն է։ Մենք պայքարել ենք Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, մենք ունեցել ենք բոյկոտի շտաբը, երբ որ կանգնեցրինք հանրաքվեն, ունեցել ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, իսկ այս պայքարն արդեն թվով 4-րդն է։ Այս մասին քիչ առաջ կառավարության մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը։ Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ «Ստոպ Նիկոլ» խորագրով բողոքի ակցիա են իրականացնում։

«Մեր պահանջը հստակ է։ Մենք ոչ ենք ասում միջանցքին։ Ոչ ենք ասում Ոսկեպարի, Տիգրանաշենի հանձմանը, ոչ ենք ասում Հայսատանի Հանրապետության բնակավայրերի հանձմանը։ Մեր հաջորդ պահանջը կապված է արցախահայության վերադարձի, անվտանգության, կարգավիճակի հետ։ Մենք առաջինը հենց մեզնից ենք այս ամենը պահանջում։ Թող այնպես չստացվի, թե մենք հիմա եկել ենք այստեղ ու Նիկոլ Փաշինյանից բան ենք պահանջում։ Մենք պրոցես ենք սկսել ու հենց մեզնից ենք պահանջում, որ տեր կանգնենք մեր երկրին»,- ասաց նա։