Ձեզ սրբություն ունե՞ք, անաստվածներ․․․

Ձեզ սրբություն ունե՞ք, անաստվածներ․․․

Էն որ Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին ափալ- թափալ հանեց ու տարավ «իր փետուրների տակ թաքցնելու» , ոչ մեկը չկասկածեց։ Մտածեցին՝ այնքան բողոքեցինք «միստր մահից, դե Նիկոլն էլ նրան ազատեց պաշտոնից։ Ի՞նչ անի էդ խեղճ Նիկոլը,- ֆեյքերով գրում էին նրա աջակիցները,- ում բերում, իրեն խայտառակում է։ Բայց մախաթը պարկում երկար չես կարող թաքցնել։ Հիմա պարկը ծակվել ու Արսեն Թորոսյանի գլխիկը երևում է ու պարզ է դառնում, թե ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման ժամանակ ասում, որ կորոնավիրուսից կարելի է օգուտ քաղել։ Կամ ինչու՞ է նա մեկին պաշտոն տալիս, հետո ոչ թե ազատում, այլ՝ «փախցնում» մի ավելի լավ տեղ տանում, հետքերը կորցնում։

Առողջապահության համաշխարհային կառույցը իր զեկույցում մեղադրում է, որ Հայաստանը covid-19- ի թվերը ուռճացրել է։ Էս մեր Առողջապահության հետ կապ չունեցող նախարարն էլ ասում է, որ պատահաբար շփոթմունք է եղել և 44-օրյա պատերազմի զոհերի մի մասին ներկայացրել են որպես covid-19- ից մահացածներ։ Ավանեսյանի վերլուծությունից երևում է, որ խոսքը վերաբերվում է համավարակի առաջին երկու տարիների ընթացքում եղած մահերին։ Այդ մահերը նա անվանում է ավելցուկային մահեր։

Պարզվում է, որ մեր զոհերի մի մասը մահացել է կորոնավիրուսից։ Երբ այդ շրջանում մարդիկ խոսում էին, որ իրենց փող են առաջարկում, որ ասեն իրենց հարազատը կորոնավիրուսից է մահացել, ոչ ոք չէր հավատում։ Պարզվում է ավելի հեշտ ձև կա՝ զոհվածներին ներկայացնել որպես կորոնավիրուսից մահացածներ։ Այդպես և իրենց գործը հեշտ կլինի, և զոհերի թիվը քիչ կլինի։ Եվ ահա Անահիտ Ավանեսյանին բերել են, որ հարկ եղած դեպքում «դզի- փչի», վերլուծի։ Ու նա այդ գործին է։ Իսկ Արսեն Թորոսյանը ջրից չոր դուրս է եկել և Նիկոլի ռեժիսորությամբ ուրիշ դեր է խաղում։ 

44-օրյա պատերազմի մեր զոհերն էլ պատահաբար, «սխալմամբ են» մեշոկներով հատակին հայտնվել, ինչպես պատահաբար հայտնվել են կորոնավիրուսային մահերի ցանկում։ Հետո էլ ասում են՝ մարդիկ ինչու՞ տուն չեն տանում դնթ-ով ճանաչված ոսկորները։ Ձեզ սրբություն ունե՞ք, անաստվածներ․․