Հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում
Այսօր այս թեզը լայն տարածում է ստացել մեր երկրում, շեփորահարվում է իշխանության ներկայացուցիչների կողմից։ Ավելին՝ պնդում են, որ դրա համար մանդատ են ստացել: Սա ոչ միայն ողբերգություն է հայ ազգի համար, այլև Հայաստանի Հանրապետության վերջն է: Մի կիսագրագետ խունտա, որը․
1. միակողմանի դուրս է եկել բանակցային գործընթացից՝ 0-ական կետից սկսելու անպատասխանատու ու անհեռատես հայտարարությամբ,
2. պետական մակարդակով նոր պատերազմի դեպքում սպառնում է նոր տարածքներ «զավթել» (ՊՆ նախարարը պատերազմող երկրում կարևորագույն պաշտոններից մեկն է եւ սա միջազգային իրավունքի տեսակյունից գնահատվում է զավթել),
3. Շուշիում անպատասխանատու կերպով հայտարարում է Արցախը Հայաստան է և վերջ,
4. Տավուշում լոկալ փոխհրաձգությունը քաղաքականպես վերածում է «պատերազմի» (մարտական շքանշաններ, Ազգային հերոսի կոչում և բոցաշունչ-դատարկ տեքստեր) եւ, ըստ էության, պատերազմ է հրահրում, այսօր խաղաղություն է հաստատում: Դա նման է նրան, որ Ֆիդել Կաստրոն մի օր հայտարարեր, որ ինքը մարդու իրավունքների միակ պաշտպանն է Լատինական Ամերիկայում, ու սկսեր ժողովրդավարություն տարածել այդ տարածաշրջանում: Պատկերացնում ենք չէ՞, թե ինչ «ժողովրդավարություն» կստանայինք:
Հիմա ավելի վատ իրավիճակ մեզ մոտ է. իշխանությունը ուզուրպացրած այս մարդիկ անում են հետևյալը. դե էն ժամանակ խոսում էինք Արցախից ու պատերազմից, պատերազմ եղավ, մենք պարտվեցինք (պարտության պատճառներն առանձին թեմա են), հիմա խաղաղությունից կխոսենք, Արցախի մասին կլռենք՝ խաղաղություն կհաստատվի:
Գիտելիքից ու արժանապատվությունից զուրկ այս միավորը օր առաջ պետք է հեռացվի՝ անկախ անձերից:
Արսեն Մանուկյան
Տնտեսագիտության թեկնածու
Կարծիքներ