Ով է փոխարինում Արտյոմ Սմբատյանին

Ով է փոխարինում Արտյոմ Սմբատյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղար Արտյոմ Սմբատյանը նշանակվել է նախարարի տեղակալ։ Մեզ հայտնի դարձավ, որ նրան ժամանակավորապես փոխարինելու է բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Քոչարյանը, նա միանգամից 2 պաշտոնի պաշտոնակատար է լինելու՝ և՛ վարչության պետի, և՛ աշխատակազմի ղեկավարի։ Նրան հարցրինք, թե աշխատակազմի ղեկավարի պաշտոնի մրցույթին առաջադրվելու է, պատասխանեց՝ ոչ։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատել էր Հարություն Հարությունյանին, ապա նրա փոխարեն նշանակեց Արտյոմ Սմբատյանին։