«Ապագա կա» կարգախոսը փոխառվել է թուրքական «Բարօրություն» կուսակցությունի՞ց

«Ապագա կա» կարգախոսը փոխառվել է թուրքական «Բարօրություն» կուսակցությունի՞ց

Ֆեյսբուքյան տիրույթում ակտիվորեն քննարկվում է իշխող ՔՊ կուսակցության նախընտրական պաստառը: Օգտատերերը նկատել են, որ «Ապագա կա» կարգախոսը արդեն իսկ օգտագործվել է թուրքական կուսակցություններից մեկի կողմից: Աշոտ Սիմոնյանը գրում է. «Պարզվում է, որ «Ապագա կա» կարգախոսը ոչ թե Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են ընտրել, այլ այն փոխառվել է թուրքական «Բարօրություն» կուսակցությունից, որի կարգախոսը՝ «Burada gelecek var» թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա /այստեղ/»»։

Նշենք, որ մենք անդրադարձել էինք այս կարգախոսի պատմությանը՝ գրելով, որ  իշխանական թիմը  կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմից։ Բանն այն է, որ Քոչարյանի թիմում որոշել էին իրենց դաշինքի անունը դնել «Ապագա»։ Սակայն նրանք քննարկումների մեջ են եղել դեռ, երբ, ամենայն հավանականությամբ, իշխանությունը գաղտնալսել է կամ իր ագենտներն է ունեցել թիմի ներսում, եւ, իմանալով այս մասին, որոշել են յուրացնել կամ փչացնել քոչարյանականների իդեան։ Գուցե մտավախություն են ունեցել, որ մարդիկ իրենց ապագան հանկարծ Քոչարյանի դաշինքում չտեսնեն, այլ՝ «Քաղպայմանագրի» հետ։