Ովքեր կնշանակվեն ոստիկանապետի եւ փրկարար ծառայության պետի պաշտոնում

Ովքեր կնշանակվեն ոստիկանապետի եւ փրկարար ծառայության պետի պաշտոնում

Քիչ առաջ տեղեկացրել ենք ոստիկանությունում պաշտոնանկությունների մասին: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերից տեղեկացել էինք, որ ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով էլ ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: 

Այսպիսով՝ որոշ տեղեկություններով Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանապետ, իսկ Կամո Ցուցուլյանը՝ փրկարար ծառայության պետ, քիչ առաջ հայտնի դարձավ նաեւ, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւս ազատվել է պաշտոնից՝ նշանակվելով ՆԳ նախարար:

Ուշագրավ է, որ փրկարար ծառայության պետ է նշանակվելու ոչ թե ՔՊ-ական, ներկայումս ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը, այլ ոստիկանական համակարգի ներկայացուցիչ Ցուցուլյանը: ԱԻՆ-ը, հիշեցնենք, լուծարվելու է՝ ընդգրկվելով ՆԳՆ կազմում: