Նիկոլի գնացած Մոսկվա՞ն ինչ պիտի լինի

Նիկոլի գնացած Մոսկվա՞ն ինչ պիտի լինի

Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանի հետ խիստ համաձայնեցված է գործում միայն «ծռական» ընդդիմությունը: Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ապա վարչապետի եւ այս գերատեսչության միջեւ լուրջ տարաձայնություններ կան, որոնք, առհասարակ, հատուկ չեն նորմալ երկրներին: Կարծում եմ, Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ սա շատ վատ իրողություն է, որ կարող է բացասաբար անդրադառնալ Փաշինյան-Պուտին «երկխոսության» վրա՝ ընդհուպ փոխել զրույցի թեման:

Ի՞նչ են անում ԱԺԲ-ի վերածված «ծռերը»: Նրանք բողոքի կեղծ հանրահավաք են անում, պահանջում Փաշինյանի հրաժարականը, քննադատում Ռուսաստանին, կոչ անում ազատվել ցարից, Ուկրաինայի դրոշ բարձրացնում Ազատության հրապարակում, Արցախի դրոշ ապականում, այն հեռացնում ԱԺ ամբիոնից եւ նման մանր-մունր բաներ, որ Ռուսաստանը կարող է եւ լուրջ ընկալել ու անհանգստանալ իր ռազմավարական դաշնակցի պահվածքից: Բայց «տուտ կակ տուտ» Նիկոլն այցելում է Մոսկվա եւ Պուտինին պատմում, թե ինչ մեծ ջանքերի գնով է իրեն հաջողվում զսպել «հակառուսական հիստերիան» Հայաստանում:

- Спасибо, Никол Вaваевич, спасибо,- հուզված կասի Պուտինն ու մի քիչ էլ կերկարաձգի Նիկոլ Վավաեւիչի պաշտոնավարման ժամկետը՝ նա ամուր կանգնած է պրոռուսական դիրքերում եւ Ռուսաստանի համար այս ծանր շրջանում խոչընդոտում է հակառուսական տրամադրությունների անարգել ներկրումը Հայաստան եւ Հարավային Կովկաս:

Եվ, ահա, եթե «ծռերը», ինչպես կասեին, շինիչ գործ են անում Նիկոլի համար, ապա ՀՀ արտգործնախարարությունը՝ ճիշտ հակառակը, քանդում է «ծռերի» շինածը եւ Նիկոլին դնում մի վիճակի մեջ, որ չկարողանա Մոսկվայում «կռուտիտներ» անել: Ահավասիկ, նախօրեին օրը ցերեկով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին եւ, ինչպես հաղորդվեց, կարեւորել «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»։ Մի հատ էլ նկար են դրել, որտեղ Արարատ Միրզոյանը շատ խիստ հայացքով չափում է իր հյուրին, որը փորձում է ֆրանսերենով ինչ-որ բան բացատրել նրան: Եվ այս թույն կրկեսը մեզ ու աշխարհին հրամցնում են որպես կարեւոր հանդիպում, թե բա՝ Մինսկի խմբի դերը…

Մինչդեռ օրեր առաջ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր՝ ի՞նչ Մինսկի խումբ, Մինսկի խումբը լուծարված է, մյուս համանախագահները չեն ուզում աշխատել Ռուսաստանի հետ: Պարզվեց` Արարատ Միրզոյանը չգիտեր այդ մասին: Զարմացավ, բայց ինձ ուրիշ բան են ասել... Վայ քո ռուսերենը կտրվի... Ինչ լեզվով էլ խոսեր նա այդ պահին, միեւնույն է, կզակը դողում էր: Հետեւեց Լավրովի մեկ ուրիշ լիկբեզ` այս անգամ ռուս խաղաղապահների թեմայով: Եվ էլի կակազմունք: ՀՀ ԱԳՆ-ն, ախր, պահանջել էր հետաքննել Փառուխի գործը, պատժել փնթի խաղաղապահներին:

Ինչեւէ, Արարատը շուտ հանձնվողներից չէ: Գալիս է Երեւան ու մի հատ Մինսկի խմբի համանախագահ է ընդունում` բա ասում եք՝ Մինսկի խումբ չկա՞: Ի՞նչ իմանար Արարատ Միրզոյանը, որ Մինսկի խումբն առանց համանախագահ Ռուսաստանի Մինսկի խումբ չէ, ու ֆրանսիացի համանախագահին ընդունելը կարող էր որպես դեմարշ նկատվել Մոսկվայի կողմից:
Եվ ՀՀ արտգործնախարարության այս դեմարշի ֆոնին Նիկոլը գնում է Լադիմիր Լադիմիրովիչին տեսնելու: Ասում են` շուքով է գնալու, մեծամեծ պատիվներով: Հայ-ռուսական հարաբերությունների կլոր դատա է: Թե այս անգամ էլ պլստաց` պլստաց, իսկ եթե ոչ, եթե նրան հայտնեցին իր հրաժարականի ճակատագրական օրը, զայրացած կվերադառնա ու Արարատին գործից կհանի: Ձեւակերպումն էլ, հավանաբար, այն կլինի, որ ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական խնդիրները կարգավորելու հարցով դիմել էր ԵԱՀԿ-ին: Ասենք` Նիկոլը չէր հասկանում, ԱԳՆ-ն է՞լ չէր հասկանում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռ 2020թ. նոյեմբերի 9-ից են սկսել կարգավորվել հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ համաձայնագրով:

ՀԳ. Արարատ Միրզոյանի համար: Պարոն Միրզոյան, այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբ խաղացնելով` հարցականի տակ եք դնում ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում: Եթե այս հասարակ բանը չեք հասկանում, գոնե դիվանագիտություն սովորեք, որ Լավրովի մոտ էշ-էշ դուրս չտաք: Հիմարություններ լսելիս Լավրովը հաճախ է արտաբերում` дебилы… Փաստեր կան։