Էն, որ ծննդիդ խռով տեգոր կինդ զանգում ու ասում է՝ շնորհավոր ծնունդդ․․․

Էն, որ ծննդիդ խռով տեգոր կինդ զանգում ու ասում է՝ շնորհավոր ծնունդդ․․․

Էն, որ ծննդյանդ օրը խռով տեգոր կինդ զանգում ու ասում է՝ շնորհավոր ծնունդդ ու դու այնպե՜ս լավ ես զգում «այդ շնորհավորանքը»,  որ մարմնովդ մեկ սարսուռ է անցնում։ Եթե չզանգեր, ավելի թեթև կտանեիր։ Կասեիր՝ դե մարդը չի սիրում ինձ ու վերաբերմունքն այդպես է արտահայտում։ Մոտավորապես նման տպավորություն եմ ստանում Հայոց Բանակի ծննդի առթիվ այս իշխանության շնորհավորանքից։ 

Ոնց որ կեսուր կեսրարից թաքուն են շնորհավորում, որ հանկարծ չիմանան․․․ կամ էլ շնորհավորում են այնքան, որքան թույլատրել են։ Բանակի տոնը Եռաբլուրում չեն նշում։ Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցում։ Հանրապետության հրապարակու՛մ են կազմակերպում Բանակի տոնը։ Ումի՞ց եք վախենում, որ Բանակ ունեք, ումի՞ց․․․ Ինչու՞ եք Բանակը լուսանցք մղում՝ քայլ- քայլ։