Պատճառն ինձ համար համոզիչ չէ. Մխիթարյանը` առաջիկա խաղերին չհրավիրվելու մասին

Պատճառն ինձ համար համոզիչ չէ. Մխիթարյանը` առաջիկա խաղերին չհրավիրվելու մասին

Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իրեն զարմացրել է Հայաստանի հավաքականից հրավերի բացակայությունն առաջիկա խաղերի համար:

«Ի զարմանս ինձ՝ տեղեկացա, որ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը, ինչ-ինչ պատճառներով չի հրավիրել ինձ առաջիկա միջազգային հանդիպումներին: Նրանց բերած պատճառաբանությունն ինձ համար համոզիչ չէ: Ամեն դեպքում, ես մեր տղաների կողքին եմ, ցանկանում եմ նրանց հաջողություն առաջիկա հանդիպումներում»: