«Լիվերպուլը» հաղթել է «Մոնթերեյին» եւ դուրս եկել ակումբային Աշխարհի առաջնության եզրափակիչ

«Լիվերպուլը» հաղթել է «Մոնթերեյին» եւ դուրս եկել ակումբային Աշխարհի առաջնության եզրափակիչ

Քաթարում ընթացող ֆուտբոլի ակումբային Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հանդիպել են անգլիական «Լիվերպուլն» ու մեքսիկական «Մոնթերեյը»։ Լարված խաղում անգլիացիները կարողացել են հաղթել 2։1 հաշվով եւ դուրս գալ եզրափակիչ։

Գոլերի հեղինակ են դարձել Նաբի Քեյթն ու Ռոբերտ Ֆիրմինը։ Եզրափակչում «Լիվերպուլը» կհանդիպի բրազիլական «Ֆլամենգոյի» հետ։