Ադրբեջանում փաստացի արտակարգ դրություն է

Ադրբեջանում փաստացի արտակարգ դրություն է

Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբի որոշմամբ լիակատար կարանտինային ռեժիմ է հայտարարված Բաքու, Սումգայիթ, Գյանջա, Գերանբոյ, Գյոգյոլ, Եվլախ, Բարդա, Լենքորան քաղաքներում, ինչպես նաեւ Ապշերոնի ողջ շրջանում: Արգելված է Բաքվի մետրոպոլիտենի, քաղաքային տրանսպորտի բոլոր միջոցների աշխատանքը, փակ են առեւտրի, հանրային սննդի օբյեկտները:

Բաքվում հսկողություն են իրականացնում ՆԳՆ եւ զինված ուժերի պարեկախմբերը: Չնայած ձեռնարկվող խստագույն սահմանափակումներին, օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակի եւս 523 դեպք, 9 հոգի մահացել է: Ավելի քան 600 հիվանդի վիճակ գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական տվյալները շատ հեռու են իրականաությունից: Ըստ այդ աղբյուրների, միայն Բաքվում կորոնավիրուսով վարակված է 30-40 հազար մարդ: