Այսօր զոհված Արսեն Մկրտչյանն է

Այսօր զոհված Արսեն Մկրտչյանն է

Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Գեղարքունիքում զոհված Արսեն Մկրտչյանն է, Մասիս համայնքի Ռանչպար գյուղից էր։
1986 թ ծնված, կիսատ կյանք թողած Արսենի մասին շատ դրական ու  միայն ափսոսանքով ու վշտով էին խոսում։ Սիրուն ընտանիք ունի Արսենը, կնոջ` Իրինայի հետ երրորդ զավակի ծնվելուն էին սպասում։ 25-օրյա վարժանքների մասնակից էր, օգոստոսի 15-ին էին ՄՈԲ- ով տարել Գեղարքունիք։ Պարզ ընտանիքից էր, հողագործ ու ընտանիքի միակ եկամուտ բերողն էր,ապրում էին ծնողների հետ։ Լույս իջնի ձեր շիրիմներին, տղերք»։