Թալանել են Սամվել Կարապետյանի եղբոր՝ գործարար Կարեն Կարապետյանի տունը | «Հրապարակ» 15.11.2019

Թալանել են Սամվել Կարապետյանի եղբոր՝ գործարար Կարեն Կարապետյանի տունը | «Հրապարակ» 15.11.2019

Նոյեմբերի 14-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Սերգեյ Մարգարյանը եւ հայտնել, որ նոյեմբերի 10-ին անձը կամ անձինք մուտքի դուռը հրել-բացելու միջոցով մտել են Տաշիր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկը եւ այնտեղից հափշտակել տարբեր իրեր, այդ թվում՝ որսորդական ակոսափող հրացաններ։
Ըստ մամուլում եղած տեղեկությունների, նշված տունը պատկանում է Ազգաին ժողովի նախկին պատգամավոր, գործարար, ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր Սամվել» մականվամբ Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»