Թատերականը դեռ դիրքորոշում չունի բուհերի խոշորացման մասով 

Թատերականը դեռ դիրքորոշում չունի բուհերի խոշորացման մասով 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն իր ֆեյսբուքյան էջում պաշտոնական գրառում է արել՝ անդրադառնալով բուհերի խոշորացման թեմային․

«Տեղեկացնում ենք, որ բուհերի խոշորացման հայեցակարգը և Ակադեմիական քաղաքի տեսլականը քննարկելու նպատակով ԵԹԿՊԻ-ում այսօրվանից մեկնարկում են հանդիպում-քննարկումներ վարչական, դասախոսական կազմերի և ուսանողների հետ։ 

Հանդիպումների արդյունքում տվյալ հարցի վերաբերյալ բուհը կունենա իր տեսլականը»։ Այլ կերպ ասած՝ Թատերականը դեռ դիրքորոշում չունի բուհերի խոշորացման մասով։