Ո՞վ է վճարել 1 մլն եվրոն

Ո՞վ է վճարել 1 մլն եվրոն

Նիդերլանդցի հարձակվող Մեմֆիս Դեպայն օգնել է բրազիլացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշին և 1 միլիոն եվրո գրավ վճարել, որպեսզի ֆուտբոլիստն ազատ արձակվի բանտից։

Դանի Ալվեշը պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա հունվարին 40-ամյա Դանի Ալվեշին մեղադրանք է առաջադրվել Բարսելոնայի Սաթոն գիշերային ակումբում աղջկա բռնաբարության գործով։