Փաշինյանը՝ ընդդիմության գործողությունների մասին

 Փաշինյանը՝ ընդդիմության գործողությունների մասին

Իրավիճակը, որ դուք ներկայացնում եք, իմ գնահատականով, քաղաքական չէ, այլ լոգիստիկ է։ Խոսելով ընդդիմության գործողությունների մասին, իրականում խոսում ենք քաղաքի երթևեկության, խցանման աստիճանի մասին։ Այն, ինչ տեղի է ունենում, իր քաղաքական ու հանրային նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Այս մասին քիչ առաջ ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության բողոքի ակցիաներին, հանրահավաքիներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ֆիքսել, որ ընդդիմության գործողությունները սկսել են քաղաքական շեշտադրումներով։ Հայաստանի ընդդիմությունը ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր քաղաքական միջոցներով , ակցիաներով իր ասելիքը ասել հանրությանը։ Սովորաբար այդ ակցիաների նպատակը այն է, որ հանրությանը ներգրավեն պրոցեսի մեջ ու ձևակերպեն կոնկրետ քաղաքական պահանջ։ Սակայն քանի որ ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, տեղի ունեցող պրոցեսները ոչ թե արդեն իշխանության դեմ են, այլ հանրության դեմ են։ Այդ գործողությունները հիմա ունեն այն տրամաբանությունը, թե եթե մեզ չեք միանում, ուրեմն ավելի շատ կմնաք խցանումների մեջ»,- հավելեց նա։