«Հրապարակ». Տեղի է ունեցել Սասուն Միքայելյանի դստեր հարսանիքը

«Հրապարակ». Տեղի է ունեցել Սասուն Միքայելյանի դստեր հարսանիքը

Հրազդանի «Խնձորի այգի» ռեստորանում անցած շաբաթ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դստեր՝ Սաթենիկի հարսանիքը: Փեսան Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանն է, զույգը նշանադրվել էր մոտ 2 տարի առաջ, եւ քովիդի պատճառով շուրջ կես տարի հարսանիքը չէր կայանում: Հարսանիքին մասնակցել է ավելի քան 40 մարդ, հնչել է կենդանի երաժշտություն, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, աղմուկից խուսափելու համար, չի մասնակցել: Մարզպետարանից էլ հյուրեր չեն եղել, «Իմ քայլից» էլ՝ 1-2 պատգամավոր: