Չգնանք այս ճանապարհով, մենք տեղ չենք հասնելու

 Չգնանք այս ճանապարհով, մենք տեղ չենք հասնելու

Ճիշտ ես, բա դրա համար ենք մենք այս ամենը ուզում անենք: Ուզում ենք թուղթ ստեղծենք, որն արդեն կդառնա փոխադարձ պարտավորություն: Եթե սա չանենք, 100 տոկոսով կարող եմ ասել, որ անվտանգությունը չենք կարողանալու ապահովել: Քանի գնում է պրոցեսը, իմ լավատեսությունը շատանում է: Եթե այս ճանապարհով չգնանք, տեղ չենք հասնելու, իսկ այսպես մենք ունենք շատ մեծ շանս, ու ինչքան վստահ ենք գնում, շանսը մեծանում է, որ տեղ կհասնենք։ Այս մասին տավուշցիների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակիչներից մեկի դիտարկմանը, որ թուրքին վստահել չի կարելի։

«Մեր խնդրանքն ու ակնկալիքն այն է, որ այս իրավիճակում իրար հետ լինենք, քայլ-քայլ ամեն ինչ հասկանալով առաջ գնանք: Ես չեմ կարող ասել, որ ձեր հոռետեսությունն անհիմն է, այսօրվա վիճակը որեւէ լավատեսության հիմք չի տալիս: Մենք պետք է առաջ գնանք լավատեսություն կառուցելու համար»,- ասել է նա։