Քրիստոսի արձանի քանդակագործներին
Նախ հայցում ենք որդեկորույս մայրերի, ամուսիններին կորցրած կանանց, անտերության մատնված և, ըստ էության, կորսված Արցախի բնակիչների ներողամտությունը, որ իրենց (իրականում դա իրենցն էլ չի, համազգային վիշտ ու կորուստ է) և բազում այլ հիմնախնդիրները թողած անդրադարձ ենք անում այս թեմային:
Հետաքրքիր կլինի իմանալ, թե Քրիստոսի արձանի հայտարարված մրցույթին 100 հայտ ներկայացրածներից քանիսն են եղել Ռիո դե Ժանեյրոյում:
Գուցե արդեն ուշ է, բայց, թվում էր նպատակահարմար, որպեզի Քրիստոսի արձանի ապագա նախագծողները գեթ մեկ անգամ այցելած լինեին Կորկովադո բարձրունք, որի դիմաց Ատլանտյան օվկիանոսն է ծփում: Բրազիլական այդ կրոնական հուշահամալիրն առանձնահատուկ վեհություն և խորհրդավորություն է հաղորդում հենց օվկիանոսը: Այլ դեպքում, դժվար է ասել, թե այդ արձանը տարեկան 2.5-3 մլն զբոսաշրջիկ կգրավեր, թե՞ ոչ:
Հիմա, թվում է, թե մրցութային հանձնաժողովի ներքին խոհանոցում, կամ ինչպես դատավորներն են ասում՝ ներքին զգացողությամբ պետք է պարզ լինի, որ նշված բարձրունք երբևէ չայցելած հայտատուների նախագծերը մերժվում են առանց խորանալու նախագծի արժանիքների մեջ: Ինչու՞: Որովհետև, եթե նախագծողը ներշնչված լինի միայն հնարավոր մեծ հոնորարով, դա մի բան է, իսկ եթե ներշնչվի բրազիլական հուշահամալիրով և դրանից գեներացնի էլ ավելի ցնցող գաղափար, ապա դա բոլորովին այլ բան կլինի:
Թվում է, թե օրիգինալության համար պետք է գտնել, թե որն է լինելու հայկական Քրիստոսի изюминка-ն: Ակներև է, որ նոր իրողությունները պետք է արտացոլված լինեն հուշահամալիրում: Որոշ տարրեր պետք է խորհրդանշեն քրիստոնեության և մուսուլմանության ներդաշնակությունը, հատկապես՝ հայ-թուրքական հարաբերությունների սրընթաց զարգացող մերձեցումը: Եթե հնարավոր լինի նաև նախատեսված բարձրունքի ստորոտում մի մեծ լիճ կառուցել, ապա դա կլինի ցնցող: Հնարավոր են նաև այլ ֆանտազիաներ, գուցև, ցնորամիտ:
Գուցե իմաստ ունի կազմակերպել այդ հարյուր նախագծողների այցելությունը Ռիո դե Ժանեյրո: Հրաշք կլինի:
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ