Սկսվել է «Ազովստալի» գրոհը

Սկսվել է «Ազովստալի» գրոհը

Դոնեցկի Ժողովրդական հանրապետության ուժերը սկսել են Մարիուպոլի «Ազովստալի» գրոհը։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի ԺՀ Ժողմիլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Նա մասնավորապես ասել է, որ իր ունեցած տեղեկություններով, գրոհին մասնակցող զորախմբերը, որոնք ընտրվել են հատուկ գրոհն իրականացնելու համար, սկսել են գրոհը։ Նա նաեւ հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկություններն այն մասին, որ «Ազովստալի» տարածքում կան քաղաքացիական անձինք։

Հիշեցնենք, որ առաջարկվել էր «Ազովստալ» գործարանում թաքնված ուկրաինացի զինյալ ազգայնականներին հանձնվել, սակայն վերջիններս մերժել էին։