Թրամփը կարող է երջանկացնել Զելենսկուն

Թրամփը կարող է երջանկացնել Զելենսկուն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ և 24 ժամում խաղաղություն հաստատի Ուկրաինայում, ինքը երջանիկ կլինի։ 
Այս մասին նա հայտարարել է գերմանական ARD հեռուստաալիքի եթերում։

ԱՄՆ-ի հանրապետականների և դեմոկրատների մեծամասնությունը կողմ է Ուկրաինային աջակցելուն, ուստի դժվար թե ամերիկյան քաղաքականությունը կախված լինի մեկ անձից, նշել է Զելենսկին՝ խոսելով ԱՄՆ-ում այս նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների մասին։

«Եթե նրա բանաձևը տանում է դեպի խաղաղություն, և դա կյանքի կոչելու համար նրանից 24 ժամ պահանջվի, ապա ես շատ երջանիկ նախագահ կլինեմ»,- ասել է նա՝ մեկնաբանելով Թրամփի՝ ավելի վաղ արված հայտարարությունը, թե իր ընտրվելու դեպքում մեկ օրում կլուծի ռուս-ուկրաինական հակամարտությունը։