Ձերբակալվածներն ազատ են արձակվել՝ բացառությամբ երեքի

Ձերբակալվածներն ազատ են արձակվել՝ բացառությամբ երեքի

Ավելի վաղ գրել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որ մարտի 10-ին ձերբակալվել են Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը,  «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:

Քիչ առաջ տեղեկացանք, որ ձերբակալվածները բաց են թողնվել, բացի երեքից, որոնցից մեկը Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն է, մյուսը «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը և «Մեդլայն կլինիկ»-ի ևս մեկ բժիշկ:

Այս պահին պատրաստվում են կալանքի միջնորդություն մուտքագրել Հակակոռուպցիոն դատարան: Հավանաբար, վաղը կեսօրից հետո կքննվի միջնորդությունը: