Խորվաթների մարզիչն ասաց՝ ով էր Հայաստանի կազմում լավագույնը

Խորվաթների մարզիչն ասաց՝ ով էր Հայաստանի կազմում լավագույնը

Շատ բարդ խաղ էր: Ունեցանք լավ պահեր, բայց բաց թողեցինք մեր շանսերի մեծ մասը։ Շնորհավորում եմ նաև Հայաստանի հավաքականին, քանի որ 5 հիանալի խաղ եք անցկացրել, երբեք չեք հանձնվել: Ամեն դեպքում մենք ավելի փորձառու ենք: Հուսով եմ՝ կշարունակեք այսպես ու միասին մենք կորակավորվենք Եվրո-2024-ին: Շատ լավ հանդիպում էր, շնորհակալ եմ ձեր հյուրընկալության համար։ Այս մասին քիչ առաջ Հայաստան-Խորվաթիա հանդիպման հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։

«Դուք շանսեր ունեք, շատ լավ խաղեր եք անցկացնում: Մենք աշխարհի բրոնզե մեդալակիրներն ենք, նախորդ առաջնության գործող փոխչեմպիոն, ու բոլոր խաղերին ձգտում ենք հաղթանակի հասնել ու առավելագույն միավորներ վաստակել, որպեսզի առաջին տեղով դուրս գանք խմբից: Ու՞մ կառանձնացնեմ։ Կարծում եմ՝ Իվուն շատ լավ խաղաց, Տիկնիզյանը ևս մեծ վտանգ էր իրենից ներկայացնում, բայց կարծում եմ՝ խաղի լավագույն խաղացողը Չանչարևիչն էր, որն իրենից կախված ամեն ինչ արեց»,- հավելել է մասնագետը։