«Ռուս խաղաղապահները խաղաղություն են բերել ԼՂ»․ ռուսական ԶԼՄ
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը հասել է իր նպատակներին և հասել իր տրամաբանական ավարտին։ Այս մասին հայտնում է «Կրասնայա զվեզդա» թերթը։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այժմ «օբյեկտիվ պայմաններ են ստեղծվել ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության դադարեցման համար»։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը խաղաղություն և կայունություն բերեց երբեմնի հակամարտող տարածաշրջանին, իսկ ընթացող գործողությունը հասավ իր նպատակներին և հասավ իր տրամաբանական ավարտին»,- ասվում է հոդվածում։
Կարծիքներ