Արևմուտքը սառեցրել է Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների մոտ կեսը

Արևմուտքը սառեցրել է Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների մոտ կեսը

ԱՄՆ-ն և Եվրոպան արգելափակել են Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների մոտ կեսը։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում ասել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների ընդհանուր ծավալը կազմում է 640 մլրդ դոլար, որից մոտ 300 մլրդ դոլարն արգելափակված է պատժամիջոցներով, «մենք չենք կարող դրանք օգտագործել»,- ասել է նախարարը։

Պաշարների մի մասը յուանով է, և այժմ Արևմուտքը ճնշում է գործադրում Չինաստանի վրա՝ սահմանափակելու Ռուսաստանի մուտքը դեպի այդ պաշարներ: «Բայց կարծում եմ, որ Չինաստանի հետ մեր գործընկերությունը մեզ դեռ թույլ կտա պահպանել այն համագործակցությունը, որին հասել ենք, և ոչ միայն պահպանել, այլ նաև ավելացնել այն պայմաններում, երբ արևմտյան շուկաները փակվում են», - ասել է Սիլուանովը։