Գիտնականներին զարմացրել է Իտալիայում հայտնաբերված 48 հազար տարեկան ատամը

Գիտնականներին զարմացրել է Իտալիայում հայտնաբերված 48 հազար տարեկան ատամը

Իտալիայի Բոլոնիայի եւ Ֆերարայի համալսարանների գիտնականներին զարմացրել է Վենետոյի մարզի Բերիչիի բլուրներում հայտնաբերված կաթնատամը, որը ունի ոչ պակաս, քան 48 հազար տարվա հնություն։ Ատամը պատկանում է 11-12 տարեկան երեխայի։ Գենետիկ վերլուծությունը ցույց է տվել, որ երեխան մայրական կողմով նեանդերթալցի է, ովքեր ապրել են Բելգիայում։ Սա նշանակում է, որ երեխան եղել է Եվրոպայում վերջին նեանդերթալցիներից մեկը։

Իսկ դա էլ նշանակում է իր հերթին, որ Վենետոյի նահանգը ստանում է բացառիկ կարեւոր նշանակություն՝ Եվրոպայում նեանդերթալցիների անհետացման պատմական ընթացքի ընկալման համար։ Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Ստեֆանո Բենացին ասել է, որ այն ժամանակ, երբ երեխան կորցրել է իր ատամը, Բուլղարիայում արդեն՝ Վենետոյից հազար կիլոմետր հեռավորության վրա, արդեն ապրել են Homo Sapiens-ները։ Eurek Alert-ը գրում է, որ Բերիչիի բլուրներում հայտնաբերվել են նաեւ նեանդերթալցիներին պատկանող որսորդական եւ այլ իրեր, ինչը նշանակում է, որ այս շրջանը ներանդերթալցիների կողմից բավականին ակտիվ օգտագործվել է։